Մոսկվայում սպանվել է հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը14 նոյեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանվել է մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»՝ նշելով, որ նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20:15-ին։ Նշվում է, որ տեղի բնակիչներից մեկը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել, ամենայն հավանականությամբ մարզիկը որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։ Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA-ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF-ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը: 40-ամյա մարզիկը 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8-ը` ձեռքերով, 3-ը` ոտքերով։ 2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը, հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |