Բենիտա Ֆեռերո-Վալդները ՀՀ ղեկավարին ծանոթացրել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ ԵՄ հետագա ծրագրերի հետ 7 նոյեմբերի 2008 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում: Կողմերը քննարկել են տարածաշրջանային, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներին, Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին առնչվող հարցերի լայն շրջանակ:Բենիտա Ֆեռերո-Վալդները հանգամանորեն կանգ է առել Եվրամիության նոր` արեւելյան հարեւանության նախաձեռնության վրա եւ ներկայացրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու Եվրամիության հետագա ծրագրերը: Կողմերը հույս են հայտնել, որ Եվրամիության խորհրդատուների խմբի աշխատանքը Հայաստանում նոր լիցք կհաղորդի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին: Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներն ստորագրել են համաձայնագիր` Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար բարձր մակարդակի խորհրդատուների խումբ ուղարկելու մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |