Աղետի գոտու 227 ընտանիք բնակարանով ապահովման հնարավորություն կստանա14 նոյեմբերի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - 1988թ-ի երկրաշարժից տուժած 453 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի բնակարանով պահովման պարտավորություն, նրանցից 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2020-ի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները շուրջ 6 անգամ ավելացվել են։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ գրավոր հարցման արդյունքում պարզել են, որ 453 անօթևան ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարանի գնման վկայագիր ստանալու տարբերակը, 8-ը` ինչ-ինչ պատճառներով հարցմանը չի մասնակցել, մնացածը հրաժարվել են բնակարանի գնման վկայագրերից։ Այս հարցումների արդյունքների հիման վրա քաղաքաշինության կոմիտեն կառավարությանն առաջարկում է 2019 թվականի պահուստային ֆոնդից անօթևան մնացած ընտանիքներին տրամադրել 1.2 մլրդ դրամ: Ղուլարյանի խոսքով` այդ գումարից 535 մլն-ը կհատկացվի Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 90 ընտանիքի, 674 մլն-ը` Լոռու 121 ընտանիքի, 81 մլն-ը՝ Արագածոտնի 16 ընտանիքի։ Ղուլարյանը նշել է, որ գումարը տրամադրվելու է միայն ժամանակավոր կացարանն ազատելու և տնակը քանդելու դեպքում: 2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560 մլն դրամով կլուծվի ևս 61 ընտանիքի բնակարանային խնդիր:Վարչապետը նշել է, որ հաջորդ տարի այս խնդիրը վերջնականապես լուծելու ռեալ շանս կա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |