Ադրբեջանցիների բողոքի ցույցը չխանգարեց Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների հանդի-պմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին Ստոկհոլմում տեղի է ունեցել Հայաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կառլ Բիլդտի հանդիպումը: Կառլ Բիլդտը հայտնել է, որ ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Մոսկվայում ստորագրած համատեղ հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքերով, Կովկասի օգոստոսյան ճգնաժամը ցույց տվեց, որ «սառեցված հակամարտությունները երբեք սառեցված չեն մնում»: Կառլ Բիլդտը հույս է հայտնել, որ Երեւան կայցելի նախքան 2009թ. հուլիսին ԵՄ նախագահությունը կանցնի Շվեդիային:



Ելույթ ունենալով Անվտանգության եւ զարգացման ինստիտուտում կազմակերպված հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ Վրաստանի հակամարտությունը ծայրահեղ անհանգստություն է առաջացրել Հայաստանում, քանի որ հանրապետություն ներկրվող ապրանքների 70% անցնում է Վրաստանի տարածքով, եւ այդպիսով, ցանկացած լուրջ իրադարձությունը Վրաստանում անդրադառնում է Հայաստանի վրա: Խոսելով ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումների մասին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը առաջընթացի լուրջ քայլ է դարձել, հաղորդում է The Earthtimes-ը:



Նշենք, որ Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին երկրի ադրբեջանական սփյուռքը բողոքի ցույց էր կազմակերպել Էդվարդ Նալբանդյանի ստոկհոլմյան այցելության դեմ: Ցույցի ավարտից հետո ընդունվել է հայտարարություն, որում քննադատվում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»: Փաստաթուղթը փոխանցվել է Շվեդիայի ԱԳՆ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---