Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու այլ պատգամավորներ հեռանում են իշխող «Վրացական երազանքից»![]() 14 նոյեմբերի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին և ևս մի քանի պատգամավոր հայտարարել են, որ լքում են խորհրդարանական մեծամասնությունն ու հեռանում են իրենց պաշտոններից, քանի որ ընտրակարգի փոփոխության մասին օրինագիծը չի ընդունվել: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդների օրինագիծը պաշտպանելու բազմաթիվ հորդորներն ու կոչերն ապարդյուն եղան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականիանցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Իշխող կուսակցությունից հեռացել են նաև արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիկո Կացարավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի ղեկավար Թամարա Խուլորդավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի առաջին տեղակալ Իրինա Պրուձեն, արտաքին կապերի կոմիտեի տեղակալ Դմիտրի Ծկիտիշվիլին և պատգամավոր Գեորգի Մոսիձեն: Քվեարկությանը զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է անում «Ամոթ է» երիտասարդական շարժումը: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները ևս սպառնացել են բողոքի ակցիաներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |