Tallinn Trophy. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 4-ն է14 նոյեմբերի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը4-րդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում տեղի ունեցած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում գեղասահորդը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո 23-ամյա Հայրապետյանը 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում չորրորդ տեղն էր գրավել նաև 2018 թվականին: Սա նրա երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին Սլավիկ Հայրապետյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել էր նաև Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |