ԿԲ նախագահ. Սպառողական վարկերի աճի տեմպն անհանգստացնում է14 նոյեմբերի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատախանելով սպառողական վարկերի աճի ռիսկայնության հետ կապված հարցին, ասել է, որ աճի տեմպը սկսել է անհանգստացնել, հայտնում է Panorama.am-ը: Հարցը նրան ուղղել է պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Հայտնի է, որ այս տարի բանկերի կողմից տրամադրվել են սպառողական և հիպոթեքային աննախադեպ թվով վարկեր, ծավալները մոտ 30-40 տոկոսով ավելացել են, նույն ընթացքում բնակչության եկամուտներն էականորեն չեն ավելացել։ Այստեղ լուրջ ռիսկեր կան թե բանկերի, թե քաղաքացիների»։ Անդրադառնալով այն հարցին, թե ԿԲ-ն այս ուղղությամբ ինչ աշխատանքներ է տանում, ինչ գործիքներ է պատրաստվում կիրառել՝ Ջավադյանն ասել է, որ նոր ցուցիչներ են մտադիր կիրառել: «Մենք հիմա երկու նոր ցուցիչ ենք ուզում առաջ բերել և դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք, մեկը վերաբերում է վարկ-եկամուտին, մյուսը՝ վարկ գրավին։ Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը, դրա համար մեր միջոցառումները լինելու են ուղղված այդ աճի տեմպի նվազմանը։ Մյուս կողմից էլ խոշորածավալ միջոցառումներ ենք անում ֆինանսական կրթվածության մասին»,- պատասխանել է ԿԲ նախագահը։ Նա հավելել, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այսպիսին՝ վարկավորումն ուղղորդել դեպի արտահանող հատված, արդյունաբերություն, բիզնես։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |