Անանյան. Մեծ մեքենաները նոյեմբերի 18-ից կմաքսազերծվեն Գյումրիում14 նոյեմբերի 2019 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Այս մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր, հաղորդում է Shantnews.am-ը։ Նշվում է, որ ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկել է ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ մինչև տարեվերջ Գյումրիում կիրականացվեն մաքսատան բոլոր գործառույթները։ Անանյանը նշել է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, նոյեմբերի 18-ից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |