Փայլան. Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում![]() 15 նոյեմբերի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը` նշելով, որ Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում: Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ», հայտնում է Ermenihaber-ը։ Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն ասել է. «Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:Ասում է՝ (Էրդողանը), «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։ Ամոթ։ Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։ Էրդողանը ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ասել էր.«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |