Դենիզ Բայկալ. Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը կաճի

PanARMENIAN.Net - «Դեմոկրատ Բարակ Օբամայի հաղթանակը ամերիկյան ընտրությունների ամենահաջողված քայլն է: Թե արդյոք հաջողված կլինի նաեւ Օբամայի կառավարումը, մենք դա կկարողանանք իմանալ ժամանակի ընթացքում»,- հայտնել է Թուրքիայի հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը: Նրա խոսքերով, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո թուրքական բանակը կզգա իր կարեւորությունը: «Ներակայումս մենք թաքնվում ենք Ամերիկայի հետեւում, բայց եթե նրանց զորքերը դուրս բերվեն, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն, անկասկած, կաճի»,- ընդգծել է Բայկալը: Թուրքիայի հանրապետական կուսակցությունը ամենամոտ ապագայում ծրագրում է բարեկամական կապեր հաստատել ԱՄՆ նոր կառավարության հետ, հաղորդում է Turtsia.ru-ն:



Նոյեմբերի 4-ին ԱՄՆ 44-րդ նախագահ դարձած Բարակ Օբաման առաջին աֆրոամերիկացին է, որը ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---