Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը15 նոյեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և իր հոր սպանությունը: Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել թվիթերյան իր էջում, հայտնում է Ermenihaber.am-ը: «Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Պետոյանի և իր հոր սպանության մասին: Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ: Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացելով սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկե հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին:Հայաստանի արտգործնախարարությունը ևս խստորեն դատատապարտել էր կատարվածը, նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ իրենքմեկ հայտարարությամբ չեն սահմանափակվելու, շարունակելու են քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |