40-ամյա տղամարդը մեղադրվում է զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ![]() 15 նոյեմբերի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզում գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 40-ամյա բնակչի: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: «Լոռու մարզի բնակիչը «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հետագայում պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ: «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Լոռու մարզի բնակչի կողմից ռազմամթերք հանդիսացող՝ 16 հատ 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական և մեկ հատ 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային հրացանային փամփուշտներ ապօրինի ձեռք բերելու ու դրանք իր կողմից փաստացի օգտագործվող բնակարանում ապօրինի պահելու վերաբերյալ: Նույն անձը 2015 թվականի ամռանն ապօրինի պատրաստել և իր բնակարանում ապօրինի պահել է 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ակոսափող հրազեն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Լոռու մարզի 40-ամյա բնակիչը, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, ապօրինի պատրաստել և իր բնակարաններում ապօրինի պահել է զգալի չափերով՝ ընդհանուր 10.42 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փամփուշտները, հրազենը և թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել են բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված զննությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |