Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել![]() 15 նոյեմբերի 2019 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Վենետիկը ջրհեղեղից 1 մլրդ եվրոյի վնաս է կրել: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն: «Մենք քանդեցինք Վենետիկը: Խոսքը մեկ միլիարդի վնասի մասին է՝ և դա այն մասին է, ինչ արդեն եղել է, ոչ թե այսօրվա տվյալ»,-ասել է նա՝ այցելելով Սան Մարկո հրապարակ Վենետո շրջանի նահանգապետ Լուկա Ձայայի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Վենետիկի քաղաքապետը գրել էր Twitter-ում, որ ստիպված էր փակել քաղաքի հրապարակները նոր «բարձր ալիքի» պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել էր 153 սմ: Ձայան իր հերթին ասել է. «Տներում, խանութներում, ամենուր ջուր է: Համատարած ավերածություն է՝ սկզբից ջուրն է բարձրանում և վնաս հասցնում, հետո մնում է աղը, որը քայքայում է պատերը, հատակը, արվեստի գործերը, խճանկարները»: Վենետիկում կրկին սպասում են եղանակային պայմանների վատթարացման: Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |