ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ![]() 15 նոյեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում ահաբեկիչների կողմից Հայ կոթալիկ եկեղեցու հոգևորականների սպանության կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ գրոհայինները»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին: Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս շրջաններում քրիստոնյաների դեմ բռնության և ահաբեկչության ակտերը վրդովմունք են առաջացնում: Այդ դաժան հանցագործությունները վկայում են, որ այդ տարածքներում, ցավոք սրտի, շարունակում են իրենց ազատ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնց հետ պետք է իրապես պայքարել, ոչ թե երկխոսություն վարել»,-ասել է Զախարովան: Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչությանը հնարավոր կլինի վերջ տալ միայն այն պայմաններում, երբ երկրի ամբողջ տարածքը վերահսկվի կառավարության կողմից: Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը: Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |