ՀՀ-Հունաստան խաղից 4 երկրպագու բերման է ենթարկվել16 նոյեմբերի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկել 4 քաղաքացի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները վերոնշյալ անձանց բերման է ենթարկել ժամը 22.50-ին: Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։ Նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ Հունաստանի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |