«Զվարթնոցում» ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն են գողացել. Ձերբակալվել են օդանավակայանի աշխատակիցներ16 նոյեմբերի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել օդանավակայանի 3 աշխատակցի, որոնցից մեկը` Այնթափ գյուղի, մյուս երկուսը Երևանի բնակիչներ են: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Կասկածյալները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |