Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքները![]() 18 նոյեմբերի 2019 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքներն ու ցանքատարածությունները: Հայաստանցի մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանը, նրանց նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ: «Տեղաբնակների խնդրանքով մենք ականազերծում ենք ականապատ դաշտերը: Աշխատանքների ավարտից հետո նրանք կկարողանան անցնել խաղաղ աշխատանքի՝ անասուններին արածացնել, ցանել դաշտերը»,-ասել է նա՝ հավելելով, որ կենտրոնում կան նաև բուժաշխատողներ, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Տեղաբնակ Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին և ասել, որ այժմ շատ ավելի ապահով է դարձել: «Շնորհակալություն տղաներին, որ փրկում են մեզ ականներից ու ռումբերից...Մենք գրեթե կես տարի ենք ականազերծողների սպասել, դիմել օգնության համար, և վերջապես մեզ լսեցին»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |