Մակրոնը՝ Քոչարյանի փաստաբանին. Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է դատավարությանը![]() 18 նոյեմբերի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել է պատասխան: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է հենց փաստաբանը: «Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը», - ասել է փաստաբանը։ Թորոսյանի խոսքով՝ դատավորներն աղոթում են, որ Քոչարյանի գործով չզբաղվեն, քանի որ քաջություն է պետք ասելու համար, թե կալանավորումն արդար չէ: Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը «մեկ անձի կամքին է կապվել»: «Այդ անձնավորությունը քաղաքական անձնավորություն է, նա դատավոր չէ, վարչապետն է։ Վարչապետի կամքին է կապված ամբողջ դատավարությունը», - ասել է նա՝ նշելով, որ բոլոր դատավորների աչքի առաջ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն է։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով, նա մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |