Շաթիրյան. Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամը, չափազանց բարձր է![]() 18 նոյեմբերի 2019 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Գույքի և եկամուտների՝ հանրային ծառայության մասին օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստացման դիսպոզիցիային: Այս մասին Աժ-ում ասել է Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը: Թեկնածուն կարևորել է հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնումը: «Այսօր հայտարարագրման ենթակա են բացառապես անձի՝ սեփականության իրավունքի գույքի մասով տվյալները, չափազանց բարձր է հայտարարագման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կամ անվերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների մասով չկա հստակ տարանջատում կանխիկ և անկախանխիկ դրամական միջոցների միջև»,-ասել է Շաթիրյանը՝ նշելով, որ դասական իմաստով պարտավորությունների հայատարարագրման համակարգ չկա: Թեկնածուի խոսքով՝ որոշ կապիտալ ծախսեր այսօր էլ են հայտարարագրվում, բայց չկա ծախսերի հայտարարագրման համակարգ և օրենսդրի կողմից սահամանված նվազագույն շեմ այն մասին, թե ինչ ծախսեր են ենթակա հայտարագրման: Շաթիրյանը նշել է, որ ծախսերի հայատարարագրման համակարգի բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է: Շաթիրյանը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կարևորել է նաև հանրային իրազեկման միջոցառումները, հակակոռուպցիոն կրթության հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |