Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն. 4-ը երեխա են![]() 18 նոյեմբերի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում փողոցն անթույլատրելի վայրով անցնելիս վրաերթի են ենթարկվել նույն ընտանիքի 5 անդամներ: Այս մասին հայտնել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գև Դերձյանը: «Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ: 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,-նշվում է ԲԿ-ի մամուլի քարտուղարի գրառման մեջ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |