Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ դասախոսներին ու իր հրաժարականը պահանջող ցուցարարներին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նախարարությունում հանդիպել է ԵՊՀ դասախոսների, իր հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Aysor.am-ը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նշել է, որ իրենք չեն ցանկանում կամայական որոշումներ ընդունել: «Մենք մեխանիզմ ենք դրել, որ, ելնելով ակադեմիական ազատություններից, բուհերն իրենք որոշում կայացնեն այս խնդիրը լուծել ըստ իրենց պահանջների, ըստ անհրաժեշտության»,- ասել է Հարությունյանը: Հարությունյանը նշել է, որ երբեմն Հյաաստանում մոտիվացիան ոչ թե գիտությամբ զբաղվելն է, այլ գիտական աստիճանի խնդիրն է: «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու մասին ԿԳՄՍ առաջարկած օրինագիծը քննադատության առիթ էր դարձել ուսանողների և ՀՅԴ Երիտասարդական միության անդամների կողմից: Դասադուլ և ցույցեր իրականացնող երիտասարդները պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |