Խաշմանյան. ՀՀ-Իտալիա խաղի կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը19 նոյեմբերի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հետ խաղում 9:1 հաշվով պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Նա նշել է, որ հավաքականի ղեկը ստանձնելուց պատկերացրել է, որ կարող է նման բան լինել, հայտնում է Panorama.am-ը: «Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ, ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև, ըստ իս, ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը»,- ասել է Ա. Խաշմանյանը։ Նա նշել է, որ նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել և ինքն ասել է այն ամենը, ինչ մտածում է: Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավել է նախավերջին տեղը՝ անցնելով միայն Լիխտենշտեյնին։ Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել նոյեմբերի 6-ից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |