Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ստանալու պահանջը գրավոր ներկայացնել19 նոյեմբերի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Դատական վեճի դեպքում ապացուցողական գործընթացը հեշտացնելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը նույնպես գրավոր ձևով ներկայացնել: Այս մասին «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այն ուղղված է աշխատողների և գործատուների շահերի պաշտպանությանը: Գևորգ Պետրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանի գործող աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, սակայն օրենքում չի նշվում՝ այդ բացատրության պահանջը պետք է տրվի գրավոր, թե բանավոր ձևով: Ըստ Պետրոսյանի, այս հանգամանքն օգտագործելով, մի շարք գործատուներ աշխատողներին անօրինական կերպով են աշխատանքից ազատում: «Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներով ուղղակիորեն արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելն արդեն իսկ համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում: Նախագիծն ուղղված է աշխատողների շահերի պաշտպանությանը, որ ոչ մի աշխատող առանց լսված լինելու, իր իրավունքները իրացնելու աշխատանքից չազատվի»,- ասել է Պետրոսյանը: Օրենքում նման լրացումը, ըստ Պետրոսյանի, վեճի դեպքում, երկու կողմին էլ թույլ չի տա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը: «Երբ աշխատողը զանցանք է կատարել, գործատուն պետք է նրանից պահանջի բացատրություն գրավոր ձևով, որովհետև, եթե գրավոր չի պահանջում, վաղը, մյուս օրը աշխատողը գնում է դատարան, ասում է ՝ «ինձնից բացատրություն չի պահանջել»: Եվ, եթե դատարանը հաստատված է համարում, որ աշխատողից գրավոր բացատրություն չի պահանջվել, մեխանիկորեն ազատումը ճանաչվում է անօրինական, հրամանը ճանաչվում է անվավեր և աշխատողին կրկին վերականգնում են: Արդյունում ստացվում է, որ աշխատողն իրականում զանցանք էր կատարել, բայց գործատուն չկարողացավ դատարանում ապացուցել»,- եզրափակել է Պետրոսյանը: Ամփոփելով օրենքի նախագծի քննարկումը՝ Պետրոսյանն ասել է, թե ինքը երբեք այն կարծիքին չի եղել, որ իր ներկայացրած օրենսդրական նախագծերը «մատաղի նման» պետք է ընդունելի լինեն: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |