Վրաստանում ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները![]() 19 նոյեմբերի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ կշարունակեն պիկետները ոչ միայն խորհրդարանի շենքի, այլ նաև այլ պետական հաստատությունների մոտ: Ընդդիմությունը մտադիր է նաև շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելու պողոտայում և բանավեճի համաձայն չէ՝ այդպիսին են 20 ընդդիմադիր կուսակցությունների վերջին խորհրդակցության արդյունքները: Նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ցրել է ցույցը խորհրդարանի շենքի մոտ և դուրս մղել ցուցարարներին Ռուսթավելու պողոտայից: Այժմ բոլոր ճանապարհները խորհրդարնի շուրջ բաց են,հայտնում է «Sputnik Գրուզիան»: Նոյեմբերի 19-ի առավոտյան ցուցարարները կրկին մի քանի վրան են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ քննարկվելու է նոյեմբերի 18-ին Ռուսթավելու պողոտայից բերման ենթարկվածների խափանման միջոցը: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն առաջարկել է ընդդիմությանը քաղաքական բանավեճ անցկացնել ընտրակարգի փոփոխության թեմայով, փողոցային ակցիաների փոխարեն: Միացյալ ընդդիմության հանրահավաքը խորհրդարանի շենքի մոտ կկայանա 19:00-ին: Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |