Նիդերլանդներում 9-ամյա տղան ավարտում է համալսարանը19 նոյեմբերի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - 9-ամյա բելգիացին, որն ապրում է Նիդերլանդներում, ավարտում է համալսարանը: Դեկտեմբերին նա բակալավրի աստիճան կստանա Էյնդհովենի Տեխնիկական համալսարանում՝ նա սկսել է ուսումը էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում 2019-ի մարտին, երբ դեռ 8 տարեկան էր: 3 տարվա համար նախատեսված դասընթացը պատանի հանճարն ավարտել է 10 ամսում: Այժմ աշխարհի լավագույն համալսարաններն առաջարկում են վունդերկինդին իրենց մոտ կրթություն ստանալ, սակայն Սիմոնսի ծնողները դեռ չեն հրապարակում, թե որ բուհն է նա ընտրել: Ինքը Լորանն ասում է, որ ցանկանում է շարունակել էլեկտրատեխնիկա ուսումնասիրել՝ թեկնածուի աստիճան ստանալ, և զուգահեռաբար բժշկություն սովորել, գրում է Bird in Flight-ը: Տղան ասել է, որ ապագայում ցանկանում է զբաղվել արհեստական օրգաններ ստեղծելով, քանի որ պապիկն ու տատիկը սրտի հիվանդություններ ունեն: «Ես կցանկանայի օգնել նրանց պես մարդկանց»,-ասել է Լորանը The New York Times-ին տված հարցազրույցում: Տղայի ծնողները տևական ժամանակ չէին հավատում, որ իրենց որդին վունդերկինդ է: Լիդիա և Ալեքսանդր Սիմոնսները բժիշկներ են: Նրանք աշխատում էին Նիդերլանդներում, մինչդեռ Լորանին դաստիարակում էին Բելգիայում ապրող պապն ու տատը: «Նրանք միշտ ասում էին մեզ, որ Լորանն առանձնահատուկ է: Մեզ սկզբից թվում էր, որ նրանք ամեն ինչ շատ լուրջ են ընդունում»,-ասել է տղայի հայրը: Պատանի հանճարի IQ-ն 145 է: «Լորանի կլանելու ունակությունները շատ բարձր են: Դա նշանակում է, որ ամեն ինչ շատ ավելի արագ է տեղի ունենում, և կարելի է շատ կարճ ժամանակում ավելի մեծ նյութ յուրացնել»,-ասել է տղայի դասախոսը՝ ինտեգրված էլեկտրոնիկայի պրոֆեսոր Պետեր Բալտուսը: Դասերից դուրս Սիմոնսը սովորական երեխա է: Նրան դուր է գալիս Fortnite և Minecraft խաղալ, դիտել Netflix-ի սերիալներն ու լուրերը, նա իր բլոգն ունի Instagramum: Չնայած շրջապատի հիացմունքին՝ Լորանն իրեն ծույլիկ է համարում, քանի որ չի սիրում սպորտով զբաղվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |