ԶԼՄ. Հայ լրագրողները շրջել են Բաքվում![]() 19 նոյեմբերի 2019 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ հայաստանցի լրագրողներ այցելել են Բաքու, հայտնում է Verelq-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Նշվում է, որ հայ լրագրողները նոյեմբերի 18-ին շրջել են Բավքում, մի շարք հանդիպումներ ունեցել: Լրագրողների հստակ թիվն ու նրանց անունները չեն հրապարակվում: Ըստ գործակալության զրուցակիցների, մի քանի օրից պատասխան այցով Երևան կժամանեն ադրբեջանցի լրագրողները: Խումբն արդեն ձևավորվել է, բայց չի հրապարակվում, թե հատկապես ով է մեկնելու Երևան: Այցերի մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատել էր, ոչ հերքել հայ լրագրողների այցի մասին տեղեկությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշում են, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը կոչված են թուլացնելու լարվածությունը կողմերի միջև և հիմք դնելու հետագա հաշտեցման համար: 2019-ի փետրվարին ՀՀ էին այցելել «Թուրան» ադրբեջանական լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն ու նրա գործընկերները: ՀՀ-ում նրանք հանդիպումներ ունեցան քաղաքական գործիչների և լրագրողների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |