Բեյրութում ցուցարարները փակում են խորհրդարանի մուտքերը19 նոյեմբերի 2019 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները փակել են խորհրդարանի մատույցները, որտեղ պետք է նիստ կայանա: Ճանապարհներին բարիկադներ են կառուցվել: Ակտիվիստները թույլ են տալիս երթևեկել միայն ռազմական տրանսպորտին և շտապ օգնության մեքենաներին: Պատգամավորների մի խմբի, որը փորձում էր բարիկադների միջով հասնել խորհրդարնի շենքին, ակտիվիստները քարկոծել են: Նրանց թիկնապահները օդ են կրակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 19-ին կայանալու է խորհրդարանի նիստ, որի ժամանակ նախատեսվում է մի շարք օրենքներ ընդունել, այդ թվում համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները: Քաղաքացիները մտավախություն ունեն, որ կոռուպցիոն սխեմաներին առնչություն ունեցող պաշտոնյաները ևս կօգտվեն համաներումից և կխուսափեն պատասխանատվությունից: Մի շարք փորձագետներ կարծում են, որ համաներմամբ կարղ են ազատ արձակվել ծայրահեղականները, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |