Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Զագրեբում՝ ԵԺԿ համագումարում![]() 19 նոյեմբերի 2019 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին, հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն: Համագումարին հրավիրված են 40 երկրից մոտ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ: ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |