Զատուլին. Բաքուն պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, իսկ ԼՂՀ-ն՝ վերադարձնի 5 շրջան19 նոյեմբերի 2019 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է հանգուցալուծվել միայն փոխզիջումով: Նա այդ մասին հայտարարել է ՌԴ Առաջին ալիքի եթերում՝ «Պոզներ» հաղորդման շրջանակում: «Իմ վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրին վաղուց է ձևավորվել: Այդ հանգուցալուծման հիմքում փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը ոչ մի պետության կողմից ճանաչված չէ, բայց այն կա, գոյություն ունի և ապրում է: Եվ ուզում եմ ասել, որ ԼՂՀ-ն երբեք և ոչ մի դեպքում չի համաձայնի վերադառնալ Ադրբեջանի կազմ, նույնիսկ ձևական: Նույնիսկ այն պահին, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, Ադրբեջանի ճանաչումը Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում «ձգած էր», քանի որ արդեն այդ պահին, 1991-ին արդեն 3 տարի է հակամարտություն էր գնում և Ադրբեջանը չէր վերահսկում ԼՂԻՄ ամբողջ տարածքը: Ուստի հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախության իրավունքը»,-ասել է Զատուլինը: Ըստ նրա, փոխզիջումը ԼՂՀ կողմից կլինի Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 5-ի վերադարձը: «Խոսքը 7-ից 5 շրջանի մասին է, քանի որ մյուս 2 շրջանը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ»,-ասել է Զատուլինը: Նա հավելել է, որ երկրները չեն գնում փոխզիջման «ծայրահեղ ազգայնականների» պատճառով, որոնք Ադրբեջանում պահանջում են ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում կարծում են, որ «արյունով նվաճված հողերը չեն կարող վերադարձվել»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |