59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն19 նոյեմբերի 2019 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող 59 միայնակ կենսաթոշակառուի համար կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական աջակցություն: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նշվում է, որ 2019թ. մայիսի 30-ի դրությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում են 59 միայնակ կենսաթոշակառու: Օրինագծի ընդունմամբ կարգավորվելու է պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները: Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12,000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144,000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում 59 բնակչի հաշվարկով տարեկան 8,4 մլն դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144,000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |