Հարությունյան. Ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են, դպրոցում կհանձնեն 6 քննություն![]() 19 նոյեմբերի 2019 - 22:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է մի նախագիծ, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է Armtimes.com-ը: «Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլևս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ 6 սեմեստր շարունակ 6 քննություն է հանձնելու, և ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծն այժմ քննարկվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |