Փաշինյան. Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 19-ին պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին: Վարչապետը հայտարարել է, որ առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա: Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր զրույց է ունեցել, մանրամասների մասին չեն խոսել: «Հայաստանի համար գազի գինը պետք է լինի այնպիսին, որպեսզի չկոտրի տնտեսական դինամիկան»,-ասել է նա։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսություն կծավալվի ռուսական կողմի հետ: Ռուս լրագրողների հետ հանդիպումն ամբողջությամբ վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |