Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում20 նոյեմբերի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմ է եկել ոչ որպես զբոսաշրջիկ, այլ միացել է իտալացիներին, որպեսզի օգնի նրանց ավելի բարձր արդյունքների հասնել: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ լավ է զգում իրեն Հռոմում, քանի որ իտալացիները նման են հայերին: 30-ամյա ֆուտբոլիստը, որը պատրաստվում է թիմ վերադառնալ վնասվածքից հետո, ասել է որ պատրաստ է իր ավանդը բերել խաղին: «Այստեղ հրաշալի է: Քաղաքն ու ակումբը հարուստ պատմություն ունեն»,-ասել է նա բրիտանական հանդեսին, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: «Եղանակը նման է Հայաստանի եղանակին, որտեղ մենք տարվա մեջ 300 արևոտ օր ունենք: Իսկ իտալացիները նման են հայերին՝ ուրախ, հումորի զգացումով, նմանատիպ մտածելակերպով: Այնպես որ, ես ինձ այստեղ լավ եմ զգում: Սակայն, անշուշտ, ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ այստեղ: Ես եկել եմ օգնելու «Ռոմային» ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |