Amnesty International. Իրանում ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել![]() 20 նոյեմբերի 2019 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 100 մարդ է զոհվել: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը: «Տեսագրությունները, ականատեսների վկայություններն ու Իրանից դուրս գործող ակտիվիստներից ստացած տեղեկություններն Իրանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի սպանությունների սարսափելի տեսարան են ի հայտ բերում»,-ասել են կազմակերպությունում, գրում է RTVI-ն: Կազմակերպությունը համարում է, որ զոհերի թիվը շատ ավելին կարող է լինել: Ըստ որոշ տվյալների, առնվազն 200 մարդ է զոհվել: Պետական ԶԼՄ-ները մի քանի զոհերի մասին են հայտնել միայն ցուցարարների շրջանում, և առնվազն 4 զոհի մասին իրավապահների շրջանում: Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են նոյեմբերի 15-ին մի քանի քաղաքներում: Պատճառը բենզինի գինը կրկնապատկելու մասին կառավարության որոշումն էր, նախատեսվում է նաև վառելիքի մանրածախ վաճառքի սահմանափակումներ կիրառել: Իշխանությունները ամսական 60 լ բենզինի լիմիտ են սահմանել մասնավոր ավտոմեքենաների համար, որոնց դեպքում բենզինը վաճառվում է ավելի ցածր գնով: Նոյեմբերի 16-ի առավոտյան ցուցարարները փորձել են գրոհել Սիրջանի նավթաբազան: Երկրում անջատել են ինտերնետ կապն ու բբջային կապը: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հավանություն է տվել թանկացմանը: Նա նաև ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել է Իսլամական հանրապետության թշնամիներին ու «օտարերկրացի հակառակորդներին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |