«Սպայկայի» կապույտ բորբոսով պանիրը ՌԴ տեղափոխող բեռնատարը 6 օր անց հատել է Լարսը20 նոյեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը նոյեմբերի 13-ին ուղևորվել էր դեպի Ռուսաստանի Դաշնություն, 6 օր ՌԴ Վերին Լարսում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: Այս մասին հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10%-անոց մաքսային զննություն կատարելուց հետո: «Ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից: Այդ նույն ընթացքում՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊԵԿ աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել էին «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: Նոյեմբերի 11-ին«Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված էր եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ էր վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել էին բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: Բեռը հետ ուղարկելու պատճառն այն էր, որ մաքսատանը էլեկտրոնային փոստով ստացել էին փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշված է եղել՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |