Փաշինյանը Սբ Ղազար կղզում ծանոթացել է ջրհեղեղի հետևանքներին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իտալիա արդեն մեկնարկել է: Վարչապետն այցելել է Վենետիկի Սբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև տեսանյութ հրապարակել: «Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»,-գրել էր վարչապետը: Վարչապետին ներկայացվել են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի հեղեղման ժամանակ։ Հորդառատ անձրևների և անբարենպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կլինի Իտալիայի Հանրապետությունում: Վենետիկից Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |