Սարգսյան․ Հեղափոխության անվան տակ եկածները 1,5 տարում ոչ մի հեղափոխական բեկում չեն մտցրել20 նոյեմբերի 2019 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները 1․5 տարվա մեջ որևէ հեղափոխական փոփոխություն ու բեկում չեն մտցրել։ Այս մասին, tert.am հաղորդմամբ, հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին։ Նա մեղադրել է իշխանություններին ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ ագրեսիայի, անհանդուրժողականության, ատելության խոսքի ու ժողովրդավարության հետընթացի մեջ։ 3-րդ նախագահը հայտարարել է, որ հեռացել է, որպեսզի թույլ չտա մարդկային զոհեր ու երկիրը հետ պահի վտանգավոր ցնցումներից։ «Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի ավելի լավ պետություն կառուցել, բայց ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայներն, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը զիջելու մեջ», - ասել է նա։ «Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը, բայց վստահեցնում եմ՝ մեզ համար մշտապես առաջնային և կենսական էր անվտանգության ու խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այդ խնդիրների լուծմանը», - նշել է Սարգսյանը։ Սարգսյանը խոսացել է նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների մասին՝ նշելով, որ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից։ Նա ընդգծել է ՄԽ միջնորդների ձանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։ «Ցավոք, մենք ականատես ենք, ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել ու սպառնալ Արցախին։ Ուզում եմ, որ բաքվում կրկին լսեն իմ ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», - նշել է Սարգսյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |