Փրկարար ծառայության տնօրեն. «Դոլմամայի» տանիքի հրդեհը մարդկային գործոնի արդյունք է, տուժածներ չկան![]() 21 նոյեմբերի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի բուն պատճառն առայժմ հայտնի չէ, բայց միանշանակ կարելի է ասել, որ այն մարդկային գործոնի արդյունք է: Այս մասին, Factor tv-ի փոխանցմամբ, ասել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն,տեխնիկական առումով՝ լարեր սխալ միացված լինեն: Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ ողջ տարածքը կառուցատարներով՝ 500 մետր քառակուսի է, դրանից 50-ն այրվել է մինչև հրշեջների գալը, հրդեհաշիջման ընթացքում ևս 200 մետր քառակուսի է այրվել: Նրա խոսքով՝ դեռ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան: «Ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է, ոչ մի խնդիր չկա, մեծ հրդեհ է, միանգամից մարել հնարավոր չէ: Պետք է նախ մեկուսացնել, որ չտարածվի, ապա մեկուսացված տարածքում ակտիվ հրդեհաշիջում իրականացնել: Հրդեհը ոչ մի կողմի վրա չի կարող տարածվել: Դեպի ներքև զարգանալ չի կարող»,-ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենք ահազանգ ստացել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից: Դեպքի վայրում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ շենքի ներսում դեռ կրակ կա, հրշեջները կփորձեն այն հանգցնել տանիքում: Նախարարի խոսքով՝ այս պահին տեղում աշխատում է 2 ավտոսանդուղք և 10 մարտական հաշվարկ: Կարդացեք նաև՝«Դոլմամա» ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |