Վանեցյանը հեռանում է ՀՖՖ նախագահի պաշտոնից21 նոյեմբերի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի գործկոմի անդամներին: Այս մասին Արթուր Վանեցյանը հայտնել է ՀՖՖ գործկոմի նիստից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՖՖ գործկոմի անդամ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ գործկոմի նիստում քննարկվել են հայկական ֆուտբոլի վիճակը, Վանեցյանն ինքն է որոշել հրաժարական տալ: «Մենք ընդունել ենք հրաժարականը: Եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան, պետք է սկսել առողջացման գործընթաց: Պարոն Վանեցյանի հրաժարականից հետո գործկոմում որոշում է կայացվել, որ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ: Այսինքն՝ այս գործկոմն այդ պահից սկսած այլևս չի գործելու»,- ասել է Ռուբինյանը: Ռուբինյանը նշել է, որ նոր գործկոմ և ֆեդերացիայի նախագահ ընտրողները պետք է լինեն ֆուտբոլային հանրությունը և «արդեն իսկ մաքրված», լեգիտիմ ժողովը: Վանեցյանը հիշեցրել է, որ դեռ ընտրվելիս ինքը հայտնել էր, որ երկար ժամանակով չի գալիս ֆուտբոլի ֆեդերացիա: Ռուբինյանը նշել է, որ հանդիպումը և քննարկումը, ինչպես նաև Վանեցյանի հրաժարականը բացառապես ֆուտբոլային են, Վանեցյանը հաստատել է դա՝ ասելով, որ Իտալիայի հավաքականից աննախադեպ հաշվով կրած պարտության պատասխանատվությունը որևէ մեկը պետք է վերցներ իր վրա: Նոյեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 9-1 հաշվով պարտվել էր Իտալիայի ազգային ընտրանուն: Սա հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |