Իրավապահները ստուգում են ոստիկանությունում հակագազով և մահակով ցուցմունք կորզելու տեսանյութը (վիդեո) 22 նոյեմբերի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» տեսանյութի կապակցության ստուգումներ են իրականացվում: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում, այս պահին որևէ այլ մանրամաս հայտնել հնարավոր չէ»,- ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ տեսանյութի վաղեմության ժամկետի մասին ևս այս պահին որևէ բան ասել չի կարող: Թեմային անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես քրեական վարույթ նախաձեռնվի։ «Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,-գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |