Փաշինյան. 15 տարի առաջ պայթեցվել կամ հրկիզվել էր իմ ավտոմեքենան22 նոյեմբերի 2019 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր՝ 15 տարի առաջ նոյեմբերի 22-ին այրված ավտոմեքենայի լուսանկարը: «2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան»,- լուսանկարին կից գրել է վարչապետը: 2004-ին Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան առավելապես հենց նա էր վարում: Լրագրողների պատմելով՝ թերթի խմբագրության առջև մեքենան այրվել էր պայթյունի ձայնից հետո:
«Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»,- այն ժամանակ ասել էր Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ 2004 թվականի Աթենքի օլիմպիադայից հետո «Հայկական ժամանակում» լույս է տեսել խմբագրական՝ երեք անձի՝ Իշխան Զաքարյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի ծաղրանկարով: Դրանից հետո տարբեր միջնորդների միջոցով Գագիկ Ծառուկյանը փորձել է իր հետ հանդիպել, բայց ինքը կտրականապես հրաժարվել է: Փաշինայնը նշել էր, թե «Ծառուկյանի շրջապատից իր աղբյուրները» իրեն տեղյակ են պահել, թե դա «էժան չի նստի իր վրա»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |