ՀԲ-ն $50 մլն-ի նոր վարկ կտրամադրի Հայաստանին22 նոյեմբերի 2019 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար, հայտնում է ՀԲ Երևանի գրասենյակը: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը: Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները: «Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», – ասել է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: «Այն խարսխված է կառավարության 2019-23 թթ. ծրագրի և բանկի 2019-23 թթ. երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ և բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խոր փոփոխությունների կառուցվածքային տարրերին»: Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ, իրականացվում է պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ և կանոնահենք համակարգի զարգացման, օրենքների և կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման և արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով: Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման և հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ և արդարադատության ոլորտի և քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ: «Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության և խթանների տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռևս ներդրված չեն մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի և ելքի խրախուսման և նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասել է Ժընվիեև Բուողուն, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավարը: Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ ևս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում: Այսպես, այն քաղաքականություն մշակողներին կտա յուրաքանչյուր նոր կարգավորման՝ կլիմայի վրա ազդեցության քանակական և որակական գնահատմամբ իրազեկ որոշումներ կայացնելու և օրենսդրական ու կարգավորման փաթեթներում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և մեղմելու միջոցառումներն արմատավորելու հնարավորություն: 45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով: 1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |