Դերասանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (վիդեո) 22 նոյեմբերի 2019 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Դերասան Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած վարորդ ներկայացել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը»,-հայտնում են ոստիկանությունից: Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ երթուղայիններից մեկի վարորդը սպառնացել է իր կոկորդը կտրել: Դերասանը նշել էր, որ սպառնալիքներն իր հացեին հնչել են օրը ցերեկով, կնոջ ներկայությամբ, իսկ այդ տարածքից քիչ հեռու ոստիկանանկան մեքենա կար կանգնած: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |