Հարոյանը՝ Խաշմանյանի մասին. Չեմ պատկերացնում՝ ինչպես աշխատել նման մարզչի հետ22 նոյեմբերի 2019 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականին 9-1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ասած խոսքերին արդարացում չկա, նա իրավունք չուներ այդպիսի բան ասել: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ին տված հարցազրույցում, հաղորդում է Armsport.am-ը: Իտալիա-Հայաստան խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Աբրահամ Խաշմանյանն ասել էր, թե դա ոչ թե Հայաստանի ազգային հավաքականն էր, այլ` սովորական մի հավաքական: «Նշանակություն չունի` ինչ հաշվով է ավարտվել խաղը, թեկուզ 1:9, թեկուզ 0:15` դու իրավունք չունես այդ կերպ արտահայտվելու: Չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր աշխատել նման մարզչի հետ: Ընդ որում, խաղից հետո Խաշմանյանը մեզ հետ առհասարակ չի շփվել, ոչ մի բառ չի ասել»,-պատմել է Հարոյանը՝ հավելելով, որ հավաքականում հիանալի մթնոլորտ է, բայց երբ կարդում ես գլխավոր մարզչի նման հարցազրույցը, հասկանում ես, թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց: Հարոյանը նշել է, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները վրդովված են Խաշմանյանի այդ խոսքերից: «Հասկանում եմ` նման հաշվին արդարացում չկա, բայց արդարացում չկա նաև այդպիսի խոսքերին: Իսկ եթե ֆեդերացիան գլխավոր մարզչի է նշանակում, որը հետո նման բաներ է ասում, նշանակում է` նա չի հարգում իր թիմին»,-ասել է Հարոյանը՝ հավելելով, որ նման վերաբերմունք չի հանդուրժի թիմի հանդեպ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |