Բրյուսելում ՀՅԴ երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պանաջել (վիդեո)

Բրյուսելում ՀՅԴ երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պանաջել

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որն այնտեղ է գտնվում աշխատանքային այցով:

Նրանք պարզել էին «Ներսի և դրսի Դաշնակցություն չկա», «Դեմ ենք ձեր ապազգային քաղաքականությանը» գրությամբ պաստառներ:

Երիտասարդները վանկարկել են «Արայիկ, հեռացիր»: Նրանք ասել են նախարարին, որ պետք չէ հայոց լեզվի դեմ պայքարել, այլ հարկավոր է այն պահպանել։

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը նաև տեսանյութ է հրապարակել:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Բելգիայում մասնակցում է Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---