Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամանակի22 նոյեմբերի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Օրինագծի ընդունման դեպքում մարտին և հոկտեմբերին ժամային փոփոխություններ կլինեն: «Փոփոխությունը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը: Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակին՝ ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակին՝ ժամը 03.00-ին` մեկ ժամով հետ բերել: 2019-ի սկզբում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը կարող է անցնել ամառային ժամանակի, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել: 2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |