ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները պատրաստ են նրա հետ հանդիպման22 նոյեմբերի 2019 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց լեզուն դպրոցում 12 տարի սովորելը բավարար է, սակայն բուհերում մասնագիտական հայերեն է անհրաժեշտ: Այս մասին ասել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց հայտարարությամբ հանդես եկող երիտասարդները, ովքեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ցուցարարները ներկայացրել են իրենց պահանջները և նշել, որ պատրաստ են նախարարի հետ հրապարակային հանդիպում, քննարկման: «Որտե՞ղ, եթե ոչ բուհերում պետք է սովորեն մասնագիտական հայերեն, և ո՞վ, եթե ոչ պետությունը պետք է կարգավորի այս հարցը»,-ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ հայերենը պետք է դառնա գիտության և ակադեմիական լեզու: Մի քանի օր է ուսանողները դասադուլ և բողոքի ցույցեր են իրականացնում՝ ընդդեմ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների կամընտրական դառնալուն ուղղված օրենքի նախագծին: Նրանց կարծիքով՝ հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր, դա նաև ազգային արժեքներին և դիմագծին է առնչվում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |