Գյումրին՝ Ամանորի ամենաշահավետ ուղղություններից ռուս զբոսաշրջիկների համար![]() 23 նոյեմբերի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Գյումրին ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաշահավետ ուղղությունների ցանկում։ Ցուցակում ընդգրկվել են ամենաէժան ավիաթռիչքների ուղղությունները։ Վարկանիշը կազմել է Biletix զբոսաշրջային առցանց գործակալությունը, գրում է RT-ն։ Թռիչքը դեպի Գյումրի և հակառակ ուղղությամբ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների համար կարժենա մոտ 11,000 ռուբլի։ Ամենաշավետն է ճանաչվել ավիաթռիչքը դեպի Մինսկ՝ 6600 ռուբլի։ Ինչպես նշել են գործակալությունում, միջինը ռուսաստանցիներն արտերկրում են անցկացնում մոտ մեկ շաբաթ։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |