Դպրոցում ռումբի մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը![]() 23 նոյեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզել է, որ նոյեմբերի 22-ին Երևանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։ Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չէր հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |