Ցույցեր Կոլումբիայի մայրաքաղաքում․ Պարետային ժամ է հայտարարվել23 նոյեմբերի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետը զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով պարետային ժամ է հայտարարել քաղաքում։ Դա արվել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսի խնդրանքով, որը հիմնավորել է խնդրանքն անվտանգության նկատառումներով, գրում է Ինտերֆաքսը։ Բացի այդ, նոյեմբերի 22-ին ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Բոլիվարի հրապարակում։ Ցուցարարների մեծ մասն ուսանողներ են։ Նրանք դժգոհ են Դուկեի կառավարության սոցիալական և տնտեսական քաղաքականությունից։ Ցուցարարները փողոց են դուրս գալիք կաթսաներով և թավաներով՝ մեծ աղմուկ ապահովելու համար։ Նոյեմբերի 21-ին ցույցերի ժամանակ առնվազն 3 մարդ է զոհվել, 98 անձ ձերբակալվել է։ Պաշտպանության նախարար Կարլոս Խիմենես Տրուխիլյոն գնահատել է վնասն ավելի քան 20 մլրդ կոլումբիական պեսո՝ մոտ 5,8 մլն դոլար։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |